Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է, որ Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

«Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ», -նշել է Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ Իրաքում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր տեղեկաություն այն մասին, որ սիրիացի 1000 վարձկան գրոհայիններ հրաժարվում են մեկնել Արցախ պատերազմի։