Սևանում խեղդվող 11-ամյա երեխային օգնության են հասել ջրափրկարարները.ԱԻՆ

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 16։08-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ջրափրկարարները քաղաքացի Ի․ Վ․-ին (ծնված 2011 թ․) մոտեցրել են ափին: