Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվել է

Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է  «Արմենպրեսը»՝ հղում անելով Հակակոռուպցիոն կոմիտեին։ Ըստ աղբյուրի, Սիմոնյանը երկու ամիս կմնա կալանքի տակ։