Վթարվել է շտպաօգնության ծառայության մեքենա

Վթարվել է շտպաօգնության ծառայության մեքենա
Վթարվել է շտպաօգնության ծառայության մեքենա

Վթարվել է շտպաօգնության ծառայության մեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Թորոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր Թբիլիսյան խճուղիում վթարվել է շտպաօգնության ծառայության մեքենա։ Մեքենայում գտնվել են բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Մեքենայում այդ պահին հիվանդ չի եղել։

Շտապօգնության անձնակազմը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Բժիշկը և բուժքույրը նախնական հետազոտություն են անցել և ունեն թեթև մարմնական վնասվածքներ։ Վարորդի մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն՝ վնասվել է փայծաղը։ Վարորդին կատարվելու է վիրաբուժական միջամտություն։

Այլ մանրամասները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։