Հրդեհ Ազատավան գյուղում

Հունվարի 31-ին, ժամը 12:48-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է թոնրատան տանիք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:18-ին, մարվել` 13:40-ին: Ամբողջությամբ այրվել է թոնրատան տանիքը (մոտ 35 քմ):