Հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու հոշոտված դին․ Ոստիկանություն

Փետրվարի 9-ին Վարդաբլուր գյուղից Ծակ քար ժամ եկեղեցուց ձոր իջնող հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ գազանների կողմից հոշոտված:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։


Փետրվարի 12-ին Ստեփանավանի քննչական բաժնից ոստիկանության Ստեփանավանի բաժին գրությունն է ստացվել, որ քննությամբ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա դեկտեմբերի 10-ից որպես անհետ կորած որոնվող Սամվել Մարիկյանի դին է:
Նախաքննությունը շարունակվում է։