Թուրքիայի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։ 

Թուրք նախարարը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ հանդիպմանը քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ «ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ քննարկեցինք իրավիճակը  Աֆղանստանում, Ղարաբաղում ու Ուկրաինայում»,- գրել է Չավուշօղլուն։

Հանդիպումից այլ մանրամասներ հայտնի չեն։ 

Աղբյուր՝ Factor.am