Վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին. բժշկուհու ուղերձը` քաղաքացիներին․ Տեսանյութ

Բժշկուհի Լիլիթ Մուսեյանը, որն այսօր թողել է ընտանիքը Արտաշատում և եկել Երևան, պայքարում է առաջնագծում, բուժում է կորոնավիրուսով վարակակիրներին։

«Մենք պայքարում ենք Ձեզ համար, մենք վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք, մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Ուստի կոչ եմ անում պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները։ Այդ կանոները պարետի կանոնները չեն, նրանք կյանքի կանոններն են», -ասել է բժշկուհին։