Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․

«1. Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:

2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:

3. Թեման համարում եմ փակված»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել։