Գլխավոր դատախազը սպառնաց կաշառակերներին

Գլխավոր դատախազը սպառնաց կաշառակերներին
Գլխավոր դատախազը սպառնաց կաշառակերներին

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրեն դատավոր նշանակելու վերաբերյալ լուրերին: «Եվրոպական դատարանում իմ՝ դատավոր նշանակվելու վերաբերյալ լուրերն ամեն տարի, ամեն առիթով քննարկվում են: Նման գործնական քննարկում երբեք չի եղել: Ես չեմ պատրաստվում ուրախացնել նախկին, ներկա և ապագա կաշառակերներին և կոռուպցիոն այլ հանցավոր դրսևորում […]

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրեն դատավոր նշանակելու վերաբերյալ լուրերին:

«Եվրոպական դատարանում իմ՝ դատավոր նշանակվելու վերաբերյալ լուրերն ամեն տարի, ամեն առիթով քննարկվում են: Նման գործնական քննարկում երբեք չի եղել: Ես չեմ պատրաստվում ուրախացնել նախկին, ներկա և ապագա կաշառակերներին և կոռուպցիոն այլ հանցավոր դրսևորում ունեցող անձանց, որոնք շատ կուզեն, որ ես էս աշխատանքում ու էս պաշտոնում չլինեմ: Նրանք ինձ պատրաստ են տեսնել ցանկացած պաշտոնում, բայց ոչ այս պաշտոնում»,- ասաց Կոստանյանը:

Նա նշեց, որ որևէ անուն չի ցանկանում հնչեցնել, քանի որ իմացողները լավ գիտեն, թե ում մասին է խոսքը:

«Ես վստահ եմ, որ իմ գործունեությունը, անկախ նրանից, թե ով դրանից դժգոհ կլինի, շարունակելու եմ առնվազն նույն հետևողականությամբ և ոգևորությամբ: Եվ դա, այսինքն՝ հակակոռուպցիոն և օրինականության ամրապնդմանն ուղղված գործունեությունը տարածվելու է ոչ միայն դատախազական համակարգի վրա, այլև իրավապահ մյուս համակարգերի, այդ թվում՝ քննչական համակարգի և պետական այլ մարմինների վրա»,- ասաց նա:

Հետևաբար, գլխավոր դատախազի խոսքով, անկախ նրանից, թե ով կոգևորվի, ով կերջանկանա իր՝ որևէ տեղ գնալու լուրերով կամ դիտավորյալ նման տեղեկատվություն կտարածի, դա իրեն բացարձակ չի հետաքրքրում:

Հարցին, թե կաշառակեր ասելով՝ նկատի ունի պաշտոնյաների՞ն, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Կաշառքը պաշտոնեական հանցագործություն է»:

Մանրամասները տեսանյութում