Այս տարի ՀՀ զինված ուժերում 44 մահվան դեպք է եղել

Այս տարի ՀՀ զինված ուժերում 44 մահվան դեպք է եղել
Այս տարի ՀՀ զինված ուժերում 44 մահվան դեպք է եղել

Նոյեմբերի 25-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կազմակերպած բանակային միջադեպերի վերաբերյալ քննարկման ժամանակ` Հելսինկյան Քաղաքացիական Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել է, որ վերջին շրջանում նկատվող բանակի վրա հասարակության ուշադրության սեւեռման պատճառը տարիների ընթացքում տեղի ունեցած հանցագործություններն են, որոնք չեն բացահայտվել։
Ըստ Սաքունցի, բանակային միջադեպերի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել երկու տարի առաջ, երբ քննվում էր հայտնի «Մատաղիսի գործը»։

«2010 թվականին ՀՀ զինված ուժերում 44 մահվան դեպք է եղել, որոնցից, պաշտոնական հաղորդագրություններով, միայն 7–ի պատճառն է եղել հրադադարի ռեժիմի խախտումը»,- ասել է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով, մնացած 37 դեպքերի հիմնական պատճառները զորամասերում կանոնադրական կարգի խախտման ու հրամանատարների կողմից իրենց դիրքի չարաշահումն են եղել:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ բանակային միջադեպերի շուրջ հետաքրքրության մեծացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այժմ «բանակն ավելի հասանելի է դարձել և այլևս չեն կարողանում վերահսկել տեղեկությունների գաղտնիությունը»։

© Medialab.am