Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

77 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։  Այդ մասին տեղեկացրել է նրա որդին՝ ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։

«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։  Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի։ Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:  Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել: Կհանդիպենք երկնքում ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրեն Շահվերդյանը։