Սյունիքում շրջված ՊՆ ավտոմեքենայի 20 զինծառայողներից 4-ը տեղափոխվել հիվանդանոց

Սյունիքում շրջված ՊՆ ավտոմեքենայի 20 զինծառայողներից 4-ը տեղափոխվել հիվանդանոց
Սյունիքում շրջված ՊՆ ավտոմեքենայի 20 զինծառայողներից 4-ը տեղափոխվել հիվանդանոց

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ ստորև։

«Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։  Բոլորի վիճակը բավարար է։

Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր»: