Բնապահպանության նախարարությունում տեղադրվել են աղբի տեսակավորման աղբամաններ

Բնապահպանության նախարարությունում տեղադրվել են աղբի տեսակավորման աղբամաններ
Բնապահպանության նախարարությունում տեղադրվել են աղբի տեսակավորման աղբամաններ

Շրջակա միջավայր՝ առանց պլաստիկե թափոնների կարգախոսի շրջանակներում Բնապահպանության նախարարությունում տեղադրվել են աղբի տեսակավորման աղբամաններ։ 

Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունը։

«Մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու գործընթացի շրջանակներում Բնապահպանության նախարարությունում տեղադրվել են աղբի տեսակավորման աղբամաններ, որոնցում առանձնացվելու են պլաստիկը, թուղթը և ապակին։ Տեսակավորված աղբն ուղարկվելու է վերամշակման։

Աղբամանը տեղադրվել է ISSD /Innovative Solutions for Sustainable Development of Communities/ ՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակներում։ Շրջակա միջավայրը պլաստիկ թափոններից զերծ պահելու նմանատիպ նախաձեռնությունները միտված են հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։