ԱՄՆ պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ է ունենալու ՀՀ ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և առաջարկ է անելու․ ամերիկացի պաշտոնյա

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անդրադարձել է Հարավային Կովկասին: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի հրապարակած հաղորդագրության մեջ։

«Կարծում եմ՝ գիտեք, որ հայ-ադրբդեջանական պատերազմից հետո՝ այս գարնանը, ԱՄՆ-ն փորձել է օգտակար լինել երկու կողմերի միջև խաղաղության աջակցմանն ու երկխոսությանը։ Մեր միջնորդությամբ փոխանակվել են ականապատ տարածքների որոշ քարտեզներ, որոնք հայերը հանձնել են ադրբեջանցիներին`որոշ ձերբակալվածների ազատ արձակման դիմաց:

Այժմ խնդիրը մնում է այն, թե արդյոք ԱՄՆ-ի, ԵԱԿՀ Մինսկի խմբի մյուս երկրների, Թուրքիայի աջակցությամբ մենք կկարողանանք ավելին անել երկու երկրների միջև լարվածության էլ ավելի ապաէսկալացմանը, կալանավորների, ականների մասով, հետո օգնենք կատարել փոքր քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի խաղաղության և հաշտեցման ավելի լայն գործընթացի:

Այնպես որ, Պետքարտուղարությունը Թուրքիային, որն այդ գործընթացին շատ ներգրավված է ու հարևան է հանդիսանում, հստակ հասկացնել է տվել, որ պատրաստվում է հնարավորության դեպքում օգտակար լինել։ Բացի այդ, պետքարտուղարն այս շաբաթ երկկողմ հանդիպումներ է ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկն անելու է այնտեղ»,-հայտարարել է պաշտոնյան։

Աղբյուր՝ Factor.am