Տեղեկատվության ստուգման կենտրոն – Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսական լրատվամիջոցների միջև հանդիպումը, որի ընթացքում վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հանդիպման ընթացքում և դրան հաջորդող րոպեներին ադրբեջանական և ռուսական մի շարք լրատվականներ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ներկայացրին խեղաթյուրված։
Մասնավորապես՝ oxu.az,media.az, dw.com, militarynews.ru և այլ լրատվակայքեր՝ հղում անելով interfax.az-ին, հայտնել էին, թե Փաշինյանի խոսքերով Հայաստանը պետրաստ չէ Ադրբեջանի հետ բանակցություններին՝ Ռուսաստանի մասնակությամբ։ Այսպիսով վերջիններս տպավորություն էին ստեղծել, թե ՀՀ վարչապետը կողմ է բանակցություններին, սակայն ոչ ՌԴ-ի՝ բանակցային գործընթացին մասնակցությանը։ Իրականում, սակայն, լրատվակայքերը խեղաթյուրել են խոսքերը և ներկայացրել սեփական հայեցողությամբ։
Հանդիպմանը ներկա գտնվող ռուսական լրատվամիջոցները նման բովանդակությամբ հրապարակում չեն արել։ Ուսումնասիրելով մասնակից ԶԼՄ-ների նյութերը՝ հայտնում ենք, որ հիշյալ թեմայով Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ ոչ այնքան տեղին է խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին։ Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ»։