Կառավարությունն այսօրվա նիստում գումար հատկացվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այս տարվա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նպատակով։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս որոշմամբ նախարարությանը հատկացվում է 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամ։
«Սա այն ծրագրի իրագործումն է, որի մասին արդեն հայտարարել ենք՝ սեպտեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով։ Մենք արդեն հաջորդ տարվա բյուջեում նախատեսել էինք բարձրացումը, բայց հնարավոր եղավ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել այս տարվա սեպտեմբեր ամսից։ Ըստ էության, երկար տարիներ սա տեղի չէր ունեցել, և կրթական համակարգի համար սա կարևոր գործընթաց է՝ բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու համար»,- ասաց նախարարը։
Այս տարվա սեօպտեմբերից, հիշեցնենք, մանկավարժների աշխատավարձի դրույքաչափը բարփրանում է 10 տոկոսով։ Նախարարն ասաց, որ սրան զուգընթաց նաև այլ աշխատանք է տարվում՝ համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար։