Սամվել Բալասանյանի որդին պաշտոն ստացավ

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` գործարար Միսակ Բալասանյանը, Նիկոլ Փաշինյանի առաջարկով նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հրապարակվել է ՀՀ նախագահի հրամանագիրը.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.


Միսակ Բալասանյանին նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)»,- նշված է հրամանագրում։