Ռուսաստանում գրանցվել է համավարակի ընթացքում նոր դեպքերի առավելագույն ցուցանիշը

Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 41 հազար 335-ով, ինչը համավարակի սկսվելուց ի վեր նոր առավելագույն ցուցանիշ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վարակվածների թիվը հասել է 8 մլն 755 հազար 930-ի:

Մեկ օրում մահացել է 1188 մարդ, մահերի ընդհանուր թիվը կազմում է 245 հազար 635: