Ստուգվել են գիշերային պայմաններում հրետանավորների գործողությունները և մասնագիտական հմտությունները

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի մարտական պատրաստության մակարդակն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով  3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են  գործնական պարապմունքներ։

Ստուգվել են գիշերային պայմաններում հրետանավորների գործողությունները և մասնագիտական հմտությունները։  

Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: