«Մաստարայի ժողովուրդը ձեր կողքն ա». Փաշինյանի չնախատեսված կանգառները Շիրակի մարզում. Տեսանյութ

Գյումրի-Երևան ճանապարհին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Մաստարա, Աշնակ, Ներքին Բազմաբերդ և Ուջան համայնքներում։ Այդ մասին Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի Մաստարա համայնքում բնակիչներից մեկը վարչապետին վստահեցրել է, որ «հեղափոխության օրերին հեղափոխության պահապան» է եղել: «Պրոբլեմներ շատ կան: Բայց հիմա մենք մի խնդրանք ունենք ամբողջ համայնքի կողմից՝ թավիշը վերջանալու ա, որովհետև տենում ենք քաղաքական դաշտում ինչ ա կատարվում: Մաստարայի ժողովուրդը ձեր կողքն ա, խնդրում ենք էդ ռոբասերժական կլանը վերացրեք ու վերջ: Ճանապարհային քարտեզը լրանալուց հետո թող ընտրություն լինի, ժողովուրդը մի անգամ էլ կապացուցի՝ ով ով ա»

Չնախատեսված կանգառներ Գյումրի-Երեւան ճանապարհին

Գյումրի-Երեւան ճանապարհին չնախատեսված կանգառներ՝ Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում եւ Ուջանում:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, February 17, 2021