Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը հաղթել է դատարանում։ Օրեր առաջ առաջին ատյանը որոշել է, որ քաղաքագիտության ամբիոնի դոցենտին, որ ընդդիմադիր հայացքներ ունի ԵՊՀ-ից երկու տարի առաջ հեռացնելու որոշումը ոչ իրավաչափ է եղել։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Դատարանը պարտավորեցրել է նախկին դասախոսին բուհի բյուջեից վճարել ամբողջ պարապուրդի գումարը, այսինքն 2024-ի սեպտեմբերից սկսած։
«Միլիոններ կլինի, հաշվի առնելով, որ ես իմ վերջին աշխատանքային ամսվա ընթացքում, իմ հիշողությամբ 175 հազար դրամ աշխատավարձ էի ստանում», – ասաց Սողոմոնյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















