Տեղի կունենա «Տասը տարի` մինչեւ լիակատար մթություն. չորս հրատապ գլոբալ ճգնաժամերը եւ դրանց ռազմավարական լուծումները» գրքի ներկայացումը

Փետրվարի 5-ին՝ ժամը 17:00-ին տեղի կունենա Բլեյր Շեփարդի «Տասը տարի` մինչեւ լիակատար մթություն. չորս հրատապ գլոբալ ճգնաժամերը եւ դրանց ռազմավարական լուծումները» գրքի ներկայացումը:

Բանախոսներն են՝

Ռուբեն Վարդանյան՝ IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Futures Studio-ի համահիմնադիր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ

Բլեյր Շեփարդ՝ PwC ռազմավարության և առաջնորդության գծով համաշխարհային լիդեր

Իր այս գրքում Բլեյր Շեփարդը ներկայացնում է, թե որոնք են ամենահրատապ մարտահրավերները և որոնք են դրանց լուծման առանցքային տարրերը: Նա և նրա թիմը նոր ուղի են առաջարկում՝ ինստիտուտները վերակառուցելու և աշխուժացնելու, պետությունը կամ տնտեսությունը վերաիմաստավորելու, ընդհանուր մշակութային և սոցիալական կապեր ձևավորելու, նորարարությունն՝ ի բարօրություն և ոչ ի վնաս հանրության վերականգնելու համար: Իր գրքում Բլեյրը մեկ գլուխ նվիրել է Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների բարեգործական նախագծերին: Այդ պատճառով վեբինարի առանցքում կլինի հայկական օրինակը:

IDeA հիմնադրամ