Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել մոտ 3 մետր և հայտնվել ճանապարհամերձ ձորակում․ տուժածներ չկան

Հունվարի 30-ին, ժամը 15։19-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել մոտ 3 մետր և հայտնվել ճանապարհամերձ ձորակում․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Թ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։