Առատ ձյան պատճառով Շուռնուխ-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 20։00-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Առատ ձյան պատճառով Շուռնուխ-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։ 

Աբովյանի, Սիսիանի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից‚ պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: