Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն․ Armtimes.com

Քաղավիացիայի ղեկավար  Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ այն ուղարկվել է ոստիկանություն ստուգման եւ հետագա ընթացքը որոշելու համար:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ մեզ տեղեկացրեց, որ ոստիկանությունը գրառումն ուսումնասիրում է:

Մանրամասները՝ Armtimes.com-ում։