Նինա Կարապետյանցը և այլք բերման ենթարկվեցին Կառավարության շենքի մոտից․ Factor.am

Ամուլսարը հանքի չվերածելու պահանջով ՀՀ Կառավարության դիմաց ակցիայի գնացած իրավապաշտպան Նինա Կարապետյանցին, փաստաբան Արա Ղարագյոզյանին և այլոց Ոստիկանությունը բերման ենթարկեց։ Սյս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Կարապետյանցի խոսքով՝ զգուշացրել է ոստիկաններին, որ ինքը ոչ թե հավաք, այլ միայնակ ակցիա է անում, սակայն, միևնույն է, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու և հավաքը չդադարեցնելու համար նա ենթարկվեց վարչական ձերբակալության։

Իրավապաշտպանին տեղափոխում են Ոստիկանության Մալաթիայի բաժանմունք։