Մարզերն ընդվզում են, իսկ Երեւանը գնում է ընտրության. Լրագիր

Մարզերն ընդվզում են, իսկ Երեւանը գնում է ընտրության. Լրագիր
Մարզերն ընդվզում են, իսկ Երեւանը գնում է ընտրության. Լրագիր

Ժողովուրդ թերթը գրել է, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչները կտրել են գյուղապետին պատկանող այգու ծառերը: Պատճառն այն է, որ գյուղացիները քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, սակայն գյուղապետի «թեթեւ ձեռքով հաղթել է» Սերժ Սարգսյանը, եւ նման կերպ գյուղացիները վրեժ են լուծել:

Հայաստանի մարզերը իշխանության համար մշտապես եղել են «սեւ անցք», որոնց դերը սահմանափակվել է վերարտադրության համար անհրաժեշտ քվեների ապահովմամբ: Սովորաբար, մարզերից ամենամեծ արտահոսքն է՝ մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, կամ մեռնում են սովից, եւ «ավելացած» ընտրաթեթրիկները դառնում են հենց այդ անհրաժեշտ քանակը:

Ընդդիմության համար նույնպես մարզերը «սեւ անցք» էին, որոնց վրա դուրս էին գրում սեփական քաղաքական տապալումները, մարզերի բնակչությանն անվանարկելով ձայները վաճառելու համար:

2013-ի նախագահի ընտրությանը մարզերի բնակչությունը դուրս եկավ «սեւ անցքի» տրամաբանությունից: Այսինքն, մարզերը երբեւէ այդպիսին չեն էլ եղել, պարզապես քաղաքական դասի ջանքերն այս անգամ արդյունք չտվեցին: Մարզերը կատարեցին ընտրություն, եւ պատրաստակամություն են ցուցաբերում տեր կանգնել իրենց արժանապատվությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ