Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ ծեծկռտուք սկսած անձինք ձերբակալվել են․ ՔԿ

Երեկ Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ երկրպագուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով նույն օրը ժամը՝ 21։05-ին  Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձ։

Այս մասին «Հայկական ժամանակ»–ին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Ձերբակալված երեք հոգուց երկուսը եղել են խորվաթ, մեկը՝ հայ։«Երեքն էլ ազատ են արձակվեն։ Նրանք վնասվածքներ չեն ունեցել։ Այս պահին ձերբակալված անձ չկա։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը)»,– ասաց նա։