Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել միջազգային հանրությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել միջազգային հանրությանը:

Նա ահազանգել է` Արցախի ժողովուրդը կանգնած է ոչնչացման իրական սպառնալիքի առջև:

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է»,- նշել է նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով` Արցախն այժմ աշխարհի միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ ու անգամ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի:

«Անհապաղ կերպով գործել ու կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, քանի դեռ ուշ չէ»,- հավելել է նա:

Մանրամասն` տեսանյութում: