Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի այն թոշակառուներին, որոնք հենաշարժական, առողջական կամ այլ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում այցելել բանկ՝ նոր քարտ ստանալու կամ կենսաթոշակի տարեկան հաստատումն անցնելու համար։
«Մենք ունենք քաղաքացիներ, որոնք տարբեր պատճառներով, հիմնականում առողջական, չեն կարողանում տեղաշարժվել։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ քաղաքացիների հարցը կլուծվի, և նրանք անհանգստանալու կարիք չունեն։ Արդեն փորձնական կարգով 10 քաղաքացու համար քարտը և PIN կոդը «Հայփոստի» միջոցով առաքվել են տուն»,– ԱԺ-ում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ մնացած շահառուների դեպքում ևս քարտերը կառաքվեն, իսկ մյուս ծառայությունների հետ կապված հարցերը կկարգավորվեն նորարարական լուծումներով։ Նախարարը վստահեցրել է, որ մինչև ապրիլի 1-ը խնդիրը լիովին լուծված կլինի, և որևէ քաղաքացի չի զրկվի կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքից։



















