Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:Որոնումներն արդյունք չեն տվել:

Այդ մասին հայտնում են ԱԻՊԾ-ից։

Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել: Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն: