Այսօր ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները

Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները։

Այսօր ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները

Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողականգործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես,հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանրհրանետային համակարգեր:ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողություններիտրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:Այս կապակցությամբ Պաշտպանությաննախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել ՝ մեծ մակերեսների վրակրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակմանբոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Tuesday, September 29, 2020