Վիկ Դարչինյանն աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին կոչ է անում միանալ հայ գերիների վերադարձի պահանջին

Աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին.

Հարգելիներս, իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերդարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:

Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ:

Ձեր ընկեր և բարեկամ, Աշխարհի իննակի չեմպիոն ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ»։

Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին. Հարգելիներս. Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ …

Posted by Vic Darchinyan on Wednesday, March 10, 2021