Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակիչ պետք է ստանա բժշկական որակյալ ծառայություններ. Հայկ Չոբանյան

«Առողջ Հայաստան» հիմնադրամը, Տավուշի մարզպետարանի և առողջապահության նախարարության հետ համատեղ, կլրացնի Տավուշի մարզի համայնքներում առաջնային բուժօգնության ծառայությունների մատուցման պակասը:

Ծրագիրը և դրա իրականացման վերաբերյալ հարցերը քննարկել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ոլորտի մարզային պատասխանատուները և «Առողջ Հայաստանի» հիմնադիրները:

«Առողջ Հայաստան» հիմնադրամը կապահովի ընտանեկան և նեղ մասնագետ բժիշկների երկարատև, շարունակական ներկայությունը Տավուշի մարզի գյուղական համայնքներում, որտեղ առկա է հիմնական բուժօգնության ծառայության մատուցման պակաս:

«Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակիչ պետք է ստանա իր պահանջները լիարժեք բավարարող բժշկական որակյալ ծառայություններ»,- ասել է Հայկ Չոբանյանը:

 Տավուշի մարզից մեկնարկող այս ծրագրի միջոցով հնարավորություն կստեղծվի բարեփոխումներ կատարել՝ ապահովելով որակյալ բժշկական ծառայություններ մարզի յուրաքանչյուր բնակչի համար:

«Առողջ Հայաստանը» հիմնադրամը կապահովի ընտանեկան և նեղ մասնագետ բժիշկների երկարատև, շարունակական ներկայությունը Տավուշի…

Posted by ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/ on Wednesday, February 3, 2021