Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին. ՆԳՆ

Օգոստոսի 19-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գյումրի, Եղեգնաձոր, Բյուրեղավան քաղաքներում և Սարիգյուղ, Բազմաղբյուր, Արևիկ, Փարաքար, Ախուրյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 2 շահմար, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք