ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերթական մշտադիտարկումներն է իրականացրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կատրում է ամենայն պատասխանատվությամբ, և դիտարկումները փաստում են, որ էականորեն նվազում են սննդի ոլորտում տնտեսավարողների մոտ նախկինում գրանցված թերացումները:

Մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ չեն հայտնաբերվել. ստուգայցերի թիրախում են եղել Կենտրոն վարչական շրջանի ռեստորաններն ու սրճարանները:

Մարզերից երեքի հանրային սննդի և իրացման ցանցի օբյեկտներից մի քանիսում, սակայն, խախտումներ արձանագրվել են. հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսվարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում անփույթ են: Արձանագրվել են նաև ախտահանիչ լուծույթների կիրառման, ինչպես նաև դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։

ՍԱՏՄ մարզային տեսուչների կողմից արձանագրված խախտումների հիմքով կասեցման միջնորդությունները կուղարկվեն պարետատուն։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերթական մշտադիտարկումներն է իրականացրել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կատրում է ամենայն պատասխանատվությամբ, և դիտարկումները փաստում են, որ էականորեն նվազում են սննդի ոլորտում տնտեսավարողների մոտ նախկինում գրանցված թերացումները:Մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ չեն հայտնաբերվել. ստուգայցերի թիրախում են եղել Կենտրոն վարչական շրջանի ռեստորաններն ու սրճարանները:Մարզերից երեքի հանրային սննդի և իրացման ցանցի օբյեկտներից մի քանիսում, սակայն, խախտումներ արձանագրվել են. հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսվարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում անփույթ են: Արձանագրվել են նաև ախտահանիչ լուծույթների կիրառման, ինչպես նաև դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։ ՍԱՏՄ մարզային տեսուչների կողմից արձանագրված խախտումների հիմքով կասեցման միջնորդությունները կուղարկվեն պարետատուն։

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Friday, August 28, 2020