Վրաստանում երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում

Նոյեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:09-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ՝ Վրաստանում, Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: