2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը մարտական հենակետերից, ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
Արձակված կրակոցներից վնասվել են գյուղի տներից մեկի ննջասենյակի պատուհանը և միջնապատը։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 12,7մմ տրամաչափի գնդակ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը։