Արցախի հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են․

«ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 429 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Ապրիլի 5-ի ժամը 09:00-ից մինչև ապրիլի 6-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 148 տրանսպորտային միջոց, որոնցից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 60, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 50 տրանսպորտային միջոց: Ապրիլի 6-ի ժամը 09:00-ից մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 147 տրանսպորտային միջոց, որոնցից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ»-ում՝ 61, «Խարխափուտ»-ում՝ 48։ Ապրիլի 7-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց, որոնցից՝ «Աղավնո»-ում՝ 104 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 10 տրանսպորտային միջոց, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 20 տրանսպորտային միջոց»։