Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա:

Աշխատանքներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն վաղը:

Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4211721795528930