ՌԴ ՊՆ-ն ֆիքսել է հրադադարի ռեժիմի խախտումները Արցախում

ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի 3 խախտում է ֆիքսել Մարտունու և Շուշիի շրջաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ եղած փաստերով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։