ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վահան Բադասյանին

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Աբրահամյանը հայտնել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ:

Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոնում Վահան Բադասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով»: