Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին ժամանակավորապես բացակայել երկրից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավորապես բացակայել երկրից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: 

Այդ ընթացքում Գևորգյանը մասնակցելու է Ստրասբուրգում, Բրյուսելում և Փարիզում կայանալիք ԵԽԽՎ տարբեր կոմիտեների նիստերին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացել է Լուսինե Սահակյանի միջնորդությանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիրքորոշում հայտնելիս՝ նկատել է, որ հարցը թողնում է դատարանի հայեցողությանը։