Պատվաստումների օր Վանաձորում

Նոյեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում (Տիգրան Մեծի պող., 2 շենք) տեղի կունենա «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:

Այդ մասին հայտնում են Առողջապահության ազգային Ինստիտուտ-ից։

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: