Մետրոյի վագոններից մեկում նկատվել է ծուխ, կատարվել է ուղևորների իջեցում

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։ Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

«Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։