Մոտ օրերս Գերմանիայից Հայաստան կգործուղվի բուժաշխատողների խումբ

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը տեղեկացնում է, որ Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:

Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա կովիդ-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: