Այսօր՝ մարտի 30-ին, ԱԻ նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովին, որը Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն փոխանցելու նպատակով, տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Ա. Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով ներդրումը «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի զարգացման և վերազինման աշխատանքներում:
Նա համոզմունք է հայտնել, որ ձևավորված գործընկերությունը և համագործակցությունը շարունակական կլինեն: Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է նաև ընթացիկ համատեղ ծրագրերին, դրանց իրականացման ժամկերտներին և հնարավորություններին: Վլադիմիր Սոլովյովը ևս բարձրաձայնել է արդյունավետ փոխգործակցության փաստը:
ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության ղեկավարը ներկայացրել է հումանիտար օգնության շրջանակներում Հայաստան բերված հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումների և հատուկ ավտոմեքենաների ցանկը:
Քննարկվել են «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի տարածքում բազմաֆունկցիոնալ անգարային համալիրի կառուցման ծրագրի ընթացքը, ինչպես նաև՝ կենտրոնի հետագա զարգացմանն ուղղված համագործակցության հեռանկարները: