Սոչիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:
Մինչ այդ Սոչիում կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սահմանային միջադեպերին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ եռակողմ հանդիպումից հետո տեղի կունենա Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: