Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: